Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ հայտարարությունների ժամին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նշեց, որ նախաձեռնում է աշխատանքային ոչ ֆորմալ խմբի ստեղծում, որը կքննարկի ժողովրդագրական միտումների խնդիրը և կփնտրի երկարաժամկետ լուծումներ: Ըստ նրա` հաջողում են այն պետությունները, որոնք գնահատում և լուծումներ են փնտրում ոչ թե տվյալ պահի խնդիրներին, այլ այն խնդիրներին, որոնք ժամանակի մեջ դժվարությամբ մատնանշվում, բայց, այդուհանդերձ, մի օր, որպես ամբողջություն, ծանրանում են և թակում պետականության այս կամ այն դուռը:
«Գաղտնիք չէ, որ ՀՀ-ի համար այդ կարևոր խնդիրներից է ժողովրդագրական միտումների խնդիրը` իրեն բնորոշ երեք պարամետրով՝ բնական աճի ցուցանիշներով, միգրացիայի ցուցանիշներով, ինչպես նաև ուրբանիզացիայի ցուցանիշներով»,- ասաց պատգամավորը:
Ֆարմանյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահն անդրադարձել է այս խնդրին և, օբյեկտիվ գնահատելով իրավիճակը և կարևորությունը, հանձնարարել է կառավարությանը` մշակել ժողովրդագրության քաղաքականության հայեցակարգ գալիք ժամանակահատվածի՝ 2040-ի համար: Ըստ նրա` օրինաչափություն է, որ ոչ միայն ՀՀ-ն է կանգնած այս խնդրի առջև, և ժողովրդագրական միտումների բարելավման խնդիրները պետք է դասել վերքաղաքական հարթությունում, և որպես խորհրդարան` իրենք ևս պետք է մասնակցություն ունենան խնդրի վերհանմանը:
Ֆարմանյանը տեղեկացրեց, որ նախաձեռնում է աշխատաքնային ոչ ֆորմալ խմբի ստեղծում: «Եվ ցանկանում եմ կոչով դիմել մեր բոլոր գործընկերներին՝ անկախ կուսակցական և ֆրակցիոն պատկանելությունից, եթե կան մասնագիտական հետաքրքրվածություն և նաև մտահոգություն, մաս կազմել աշխատանքային խմբին: Նաև ցանկանում եմ կոչով դիմել փորձագետներին, ովքեր այս խնդրով են զբաղվում՝ ժողովրդագիրներ, ազգագրագետներ և այլն, ևս մաս կազմեք այս աշխատանքային խմբին՝ օրակարգում ունենալով մեկ հարց՝ հիմնախնդրի վերքաղաքական վերհանում՝ դիագնոզ, և հնարավոր ուղիների փնտրտուք, որը կարող է ՀՀ-ում բերել խնդրի երկարատև լուծմանը»,- ասաց նա:
Պատգամավորը նշեց, որ աշխատանքային խումբն ունենալու էլեկտրոնային հասցե՝ [email protected]: «Բոլոր ցանկացող փորձագետները կարող են այդ աշխատանքային խմբին մաս կազմելու իրենց ցանկության մասին հայտնել մինչև հունվարի 20-ը»,-ասաց նա: