Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը երկրում տիրող վիճակի մասին առաջին անգամ չէ, որ լսում է: «Այդ ամենը լսել եմ բազմաթիվ առիթներով, նաև` Սերժ Սարգսյանի խոսքերում»,- խորհրդարանում լրագրողներին ասաց պատգամավորը` անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնի թեկնածու Արմեն Սարգսյանի ելույթի այն դրույթներին, որոնցում քննադատություններ կային երկրում տիրող վիճակի վերաբերյալ:
«Ես ցանկանում եմ` բոլորս միասին արձանագրենք, որ պետության զարգացման, մեր անցած ճանապարհը հաշվի առնելով, իր բոլոր թերություններով ու ձեռքբերումներով, մենք այսօր գտնվում ենք մի հանգրվանում, որտեղ իրականության գնահատումը ոչ թե քննադատություն է, այլ իրականության բնորոշում»,- ասաց նա:
Ֆարմանյանն ընդգծեց, որ եթե որևէ մեկը կարծում է, որ մեր երկում չկան պրոբլեմներ, ապա նման մտածողություն ունեցող անձը երբևէ որևէ արդյունավետությամբ չի կարող աջակցել պետականաշինության գործին: «Ես այդ ամենը չեմ լսում առաջին անգամ, այդ ամենը լսել եմ բազմաթիվ առիթներով, նաև Սերժ Սարգսյանի խոսքերում: Դա այն իրականությունն է, որը փոխելու պատմական անհրաժեշտության առջև մենք կանգնած ենք որպես հավաքական ժողովուրդ, որն ունի նպատակներ և պետք է դրսևորի կամք` դա իրականացնելու համար»,- շեշտեց նա:
Դիտարկմանը` իշխանության քաղաքականության հետևանքով է այդ իրավիճակն առաջացել, Ֆարմանյանն արձագանքեց. «Բնականաբար, եթե երկրում կա որևէ բացթողում, որ ոլորտում էլ լինի, ինչ ծավալ էլ ունենա դա այդ պահին և դրանից առաջ, գործող իշխանությունների` այս կամ այն չափով ունեցած բացթողումների արդյունք է: Այստեղ կարևորը ոչ թե այն է, որպեսզի իշխանությունը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով ժխտի այդ խնդիրների գոյությունը, այլ բավարար կամք ունենա արձանագրելու գոյություն ունեցող խնդիրները և կամք ունենա առաջ գնալու այդ խնդիրների լուծմանը: Ես հաջողության այլ բանաձև չեմ տեսնում»: