Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում որոշում է կայացվել ստեղծել «Նաիրիտ» գործարանի մասնավորեցման եւ տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր ենթահանձնաժողով: Նախագծի համահեղինակներ են ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգություն»-ը:
Նախագիծը ներկայացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
ՀՀԿ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարող են ստեղծել հանձնաժողով եւ քննարկել «Նաիրիտ»-ի հարցը, եթե անգամ հայտնի չէ, թե ով է սեփականատերը:
Արծվիկ Մինասյանն էլ կարծիք հայտնեց, որ նաեւ այդ նպատակով են ստեղծում ենթահանձնաժողովը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ Հայաստանում գտնվող ամեն բանի սեփականատերը ՀՀ-ն է:
Որոշվեց, որ հանձնաժողովի անդամները կլինեն տասը: Երբ որոշում էին, թե որ խմբակցությունից ով է ներգրավվելու ենթահանձնաժողովի աշխատանքներում, ուշացումով նիստին եկած ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հրաժարվեց մասնակցել ենթահանձնաժողովի աշխատանքներին՝ հայտարարելով, թե այդ հարցով թող դիմեն կոնկրետ ՀԱԿ կուսակցությանը: «Ճիշտ է, առանցքային հարցերի վերաբերյալ ես տեղեկացնում եմ խմբակցությանը, սակայն եթե ուզում եք ենթահանձնաժողովում ՀԱԿ-ն անդամ ունենա, դիմեք իրենց: Ես շատ զբաղված եմ այս ընթացքում, չեմ կարող մասնակցել եւ անգամ գազի հանձնաժողովի աշխատանքներին չեմ մասնակցում»,- ասաց նա:
Հանձնաժողովը որոշեց նաեւ «Նաիրիտ»-ի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներն ամփոփել 2015թ. սեպտեմբերին: