| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Նաիրիտ»-ի համար երկար քննարկումներից հետո իրենց կողմից նոր ծրագիր է մշակվել. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
«Այն բավական մեծ ծրագիր է եւ «Նաիրիտ»-ը վերագործարկելու հնարավորություն կտա»,- ասաց նախարարը` հավելելով, որ փորձում են ծրագիրն իրագործող կառավարիչ գտնել:
Նախարարը նաեւ հայտնեց, որ այսօր «Նաիրիտ»-ով հետաքրքրված է գերմանական մի ընկերություն, որին արդեն հրավիրել են Հայաստան` բանակցություններ վարելու:
«Գերմանական այդ ընկերությունը քիմիական ոլորտում բավական մեծ փորձ ունի: Հույս ունենք, որ բանակցություններն արդյունավետ կընթանան: Իսկ եթե ոչ, ապա նոր մրցույթ կհայտարարենք: Ասեմ նաեւ, որ գործարանով հետաքրքրված են նաեւ լեհական եւ ռուսական ընկերություններ»,- տեղեկացրեց Ա. Մովսիսյանը:
Հարցին, թե ե՞րբ կվճարվեն գործարանի աշխատողների աշխատավարձերը, նախարարը պատասխանեց, որ այդ հարցը քննարկման փուլում է, իսկ հստակեցման դեպքում կհրապարակվի նախարարության կողմից: