Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մայիսի 20-ին արտադրական պատահար է տեղի ունեցել «Նաիրիտ» ՓԲԸ տարածքում: Աշխատողներից մեկը՝ Սերգեյ Վլադիմիրի Պետրոսյանը, ծնված 63 թ., ընկել է բարձր տեղից և ոտքերի բազմակի կոտրվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Գործարանի աշխատակազմում «Հրապարակ»-ին հաջողվել է պարզել, որ Սերգեյ Պետրոսյանը քլորի արտադրամասի վարպետներից է, և որ դեպքը տեղի է ունեցել այդ նույն արտադրամասում: Նա փորձել է բարձրանալ վերև՝ «տանկեր»-ի հետ կապված ինչ-որ աշխատանք կատարելու, սակայն սանդուղքի աստիճանը փտած է եղել և չի դիմացել նրա մարմնի ծանրությանը:
Վարպետին հիվանդանոց հասցրել են շտապօգնության մեքենայով, և բժիշկները ոչ միայն գիպս են դրել, այլև վիրահատության են ենթարկել Պետրոսյանին: Թերթը տեղեկացել է նաև, որ «Նաիրիտի» ղեկավարությունն ամեն ինչ արել է՝ կոծկելու այն փաստը, որ դեպքը կատարվել է աշխատավայրում: Ներկայացվել է, թե Սերգեյ Պետրոսյանը տանն է ընկել:
«Նաիրիտ» ՓԲԸ մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանն ասել է, որ իրեն այս մասին ոչինչ հայտնի չէ, և որ եթե նման բան լիներ, ինքը տեղյակ կլիներ: Մինչդեռ Պետրոսյանի հարազատներից մեկը հաստատել է, որ դեպքը տեղի է ունեցել աշխատավայրում: Նա նաև ասել է, որ Պետրոսյանի վիճակն արդեն լավ է:
«Հրապարակ»-ին հայտնի է դարձել նաև, որ վարպետի բուժման ծախսը «Նաիրիտի» ղեկավարությունն իր վրա է վերցրել և սրանով փակել է Պետրոսյանի բերանը՝ համոզելով, որ նա չպատմի, թե որտեղ է կոտրել ոտքերը: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում: