|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ապրիլի 12-ին` ժամը 04.06-ին, տեղեկություն է ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի Նորագավիթ-Երևան ուղեմասի 3-րդ կմ-ում հետիոտների համար չնախատեսված հատվածով անցնելիս ընթացող գնացքը հարվածել է Նորագավթի բնակիչ` 1932 թ. ծնված Ծ. Խաչատրյանին:
Փրկարարները, ոտքով անցնելով մոտ 300 մ, Ծ. Խաչատրյանին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինիս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացրել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: