կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-23 10:21
Տնտեսական

''Նաիրիտ''-ի համար կվճարեն 100 միլիոն դոլար

''Նաիրիտ''-ի համար կվճարեն 100 միլիոն դոլար

«168 ժամ»-ի տեղեկություններով` «Իտեռա» կազմակերպությունների միջազգային խմբի ներկայացուցիչները մինչև այս ամսվա վերջ, հավանաբար, կրկին կայցելեն Հայաստան ՀՀ ղեկավարության հետ «Նաիրիտ» գործարանի կառավարումը ստանձնելու խնդրի շուրջ բանակցելու նպատակով:

 

Թերթի աղբյուրների համաձայն` ռուսական կողմն իր դիրքորոշումը չի փոխել, պատրաստ են վճարել 100 մլն դոլար և խոստանում են հետագայում կանոնավոր վճարել աշխատակիցների աշխատավարձերը, սակայն հրաժարվում են ստանձնել «Նաիրիտի» նախկին պարտավորությունները:

 

Թերթը հիշեցնում է, որ «Նաիրիտի» վաճառքից ՀՀ կառավարությունն ակնկալում է ստանալ 400 մլն դոլար` դրա մեջ հաշվարկելով նաև գործարանի պարտքերը: Ամեն դեպքում, սպասվում է, որ «Նաիրիտի» ճակատագիրը կհստակեցվի արդեն հաջորդ ամսվա սկզբներին:

 

Մինչ այդ, նաիրիտցիները պահանջում են իրենց հերթական աշխատավարձը, որը պետք է վճարվեր 2 օր առաջ, և սպառնում են կրկին փողոց դուրս գալ: