Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայկական ժամանակ»-ի տեղեկությունների համաձայն, ՀՀ կառավարության և ռուսական «Իտեռա» ընկերության միջև «Նաիրիտի» շուրշ ընթացող բանակցությունները տապալման եզրին են: Կողմերը համաձայնության չեն գալիս առանցքային հարցերի շուրշ:
Ըստ տեղեկությունների, ռուսական կողմը պահանջում է զրոյացնել «Նաիրիտի» պարտքերը և որպես որևէ պարտավորությամբ չծանրաբեռնված ձեռնարկություն՝ վաճառել իրենց: Հայկական կողմին, սակայն, դա ինչ-ինչ պատճառներով ձեռնտու չէ: Խնդիրն այն է, որ տարիներ շարունակ «Նաիրիտի» հետ այնպիսի ֆինանսական մութ սխեմաներ են կիրառել, այնպես են «կթել» արդյունաբերական այդ հսկան, որ այսօր ոչ ոք չի կարող ասել, թե ի վերջո որքան պարտք ունի «Նաիրիտը», ում է պարտք, ինչպես են գոյացել այդ պարտքերը:
Բավական է ասել, որ «Նաիրիտից» մի քանի տարի անընդմեջ «սնվել են» մի քանի օֆշորային ընկերություններ. որոնք տասնյակ միլիոնների շահույթներ են ստացել, իսկ «Նաիրիտը», մեղմ ասած, սնանկացել է: Ըստ որոշ հաշվարկների, «Նաիրիտի» պարտքերը տարբեր բանկերի և ընկերությունների կարող է հասնել մինչև 250-300 միլիոն դոլարի, իսկ «Նաիրիտի» վերազինման և արդիականացման համար անհրաժեշտ է մոտ կես միլիարդ դոլար: