|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 4,9 տոկոսով ավելի հարկ է հավաքվել։ Սակայն եթե ուսումնասիրենք առաջին հազար հարկատուների հրապարակված ցանկը, ապա կպարզվի, որ ամենախոշոր 10 հարկատուները նվազեցրել են հարկերը, իսկ վերջին 10 հարկատուները ավել են վճարել մոտ 4,6 տոկոսով։
Սա ցույց է տալիս, որ հարկային մուտքերի ավելացումը տեղի է ունեցել «փոքր» հարկատուների հաշվին։ Որքան խոշոր է հարկատուն, այնքան ավելի քիչ են ավելացրել հարկերը ու նույնիսկ պակասեցրել են դրանք և հակառակը՝ որքան «փոքր» է հարկատուն, այնքան ավելի մեծ դերակատարում է ունեցել բյուջեի մուտքերի մեծացման գործում»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: