Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ազատություն» TV-ի եթերում «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Հող՝ փողի դիմաց․ ընդդիմադիր պատգամավորն այսպես է բնութագրում Երասխ-Ջուլֆա- Օրդուբադ-Մեղրի – Հորադիզ երկաթուղու վերագործարկումը։
Հարցին, թե սա փոխշահավետ գործարք չէ՞, Թադևոս Ավետիսյանը պատասխանեց, տնտեսական շահն իրենց (Ադրբեջան, Թուրքիա) համար բացարձակապես գնահատելի չէ և այն, ինչ անում են, «կուտ են տալիս իրենց փափուկ ուժի միջոցով, որպեսզի նաև տիրանան»։
Թադևոս Ավետիսյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․
– Դուք սա տնտեսապես շահավետ ծրագիր համարո՞ւմ եք՝ Հորադիզ-Օրդուբադ այդ հայտնի երկաթգիծը վերագործարկելը՝ հաշվի առնելով, որ ռելսեր Հայաստանի տարածքում գրեթե չկան։
– Ձեր հայրենիքի մի մասը զավթում է, մի մասն էլ ուզում է զավթի թշնամին, դա ոչինչ, բայց հիմա, «տեսեք, լավ կապրենք, ներդրումներ կլինեն» և այլն, մոտավորապես այսպես է՝ հող փողի դիմաց, բայց ախր դա էլ չկա է։ Երբ որ խոսում էին այդ մասին, նորից վաչապետը խոսեց, ասեց՝ «ծրագրեր կան», թվեր հնչեցրեցին և այլն, այդ օրերին ես գնացի Երասխ, հերթական այցելություն առաջնագիծ, այն տարածքը, որ իրենք մատնանշում էին այդ ճանապարհը պիտի անցնի, թուրքն այդտեղից կրակում էր, և ես, որ հետաքրքրվեցի, դա պարբերական բնույթ էր կրում, և այդ ագրեսիան ակնհայտորեն այդ օրը կար։
– Այո, բայց Ռուսաստանի միջնորդությամբ եթե ապաշրջափակվո՞ւմ են ճանապարհները։
– Տեսեք, հիմա խնդիրը հետևյալն է՝ ո՞ւր են այդ հաշվարկները, այսինքն՝ այդ ի՞նչ ապրանքներ է, որ մենք պետք է արտահանենք էդ ճանապարհով, որ չենք կարողանում այս մյուս ճանապարհով արտահանենք, այդ ի՞նչ ներուժ մենք ունենք արտահանման, որ այդտեղից այդ մեծ օգուտները պիտի ստանանք, սա մեկ և երկրորդը՝ այսինքն հիմա մենք մտածում ենք այս իրավիճակում, երբ որ Ադրբեջանը ողջ ծավալով, իր ագրեսիվ ամբողջ զինանոցով հարձակվել է մեր երկրի վրա, մենք մտածում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են, որ հարևան Հայաստանը տնտեսապես զարգանա, ոչ։
– Այդ ճանապարհն իրենց էլ պետք չէ՞, սա փոխշահավետ գործարք չէ՞։
– Տնտեսական շահն իրենց համար բացարձակապես գնահատելի չէ։ Այն, ինչ անում են, ժողովուրդն ասում է՝ «կուտ են տալիս», ընդհանուր առմամբ, իրենց փափուկ ուժի միջոցով, որպեսզի նաև տիրանան։ Այն ագրեսիան, որ կա այսօր, այն պայմանները, որ մենք այսօր ունենք, որ ամեն վայրկյան իրենք սպառնում են մեզ պատերազմով, մեծ հույսեր կապել, որ կլինի տնտեսական փոխշահավետ գործարք, կարծում եմ, ավելի շատ թմրեցնող են, մարդկանց մոլորեցնող կամ հանգստացնող, քան ունեն իրական հենք։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․