|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կառավարությունը ՀՀ տնտեսության իրական պատկերը բացահայտելու փոխարեն ասում է, թե եկեք ավելացնենք բյուջեն: Սակայն այստեղ հարց է առաջանում` ինչի՞ հաշվին է ավելացվում. լրագրողներին այսօր ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքերով` 101 միլիարդ դրամ հավաքելու համար քաղաքական կամք է անհրաժեշտ, իսկ կառավարությունը ճիշտ ծայրից չի սկսել իր գործունեությունը. առաջին հերթին` պետք էր գնահատել Հայաստանի տնտեսության պոտենցիալը, իսկ բյուջեի եկամուտները 101 միլիարդ դրամով ավելացնելու` կառավարության հավակնությունը իրականում վտանգավոր նախաձեռնություն է:
«Որպես մասնագետ` կարող եմ ասել, որ բյուջեն իր մեջ որեւէ ամբիցիա չի պարունակում: Ցանկություն էլ չկա ցույց տալու, թե մենք ինչ-որ բան ենք ուզում անել: Պարզապես բյուջե են ներկայացրել»,- ասաց նա` հավելելով, որ բյուջեի համալրումը փոքր ու միջին բիզնեսի հաշվին է լինելու, այսինքն` հարկային բեռը դարձյալ սովորական քաղաքացիների վրա է ընկնելու:
«Եթե այս բյուջեն իրականություն դառնա, ապա կլինի հակառակը` այն բացասական ազդեցություն կունենա բիզնեսի վրա»,- շեշտեց տնտեսագետը` նշելով, որ սա վտանգավոր բյուջե է: