Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրություններից առաջ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների բնակիչների դրամական հատկացումներ է կատարել բյուջեի հաշվին: «ՀԺ»-ն քաղաքապետի կարգադրությունների ուսումնասիրությունից պարզել է, որ գումարները հատկացվել են վերջին շաբաթներին:
Օրինակ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ փետրվարի 21-ի կարգադրությամբ, «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից փետրվարի 23-ի՝ Սովետական բանակի օրվա կապակցությամբ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հայրենական Մեծ պատերազմի եւ թիկունքի վետերաններին հատկացվել է 145 հազար դրամ: Այս գումարը բաժանվել է թվով 29 վետերանի՝ յուրաքանչյուրին ընդամենը 5 հազար դրամ:
Նույն օրվա մեկ այլ կարգադրությամբ 50 հազար դրամ էլ որպես օգնություն հատկացվել է Արաբկիր վարչական շրջանի բնակիչ Իննա Դամիրյանին: «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից որպես օգնություն 20 հազար դրամ էլ հատկացվել է նույն վարչական շրջանի բնակիչ Հասմիկ Խաչատրյանին:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում