Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դուք տեսե՞լ եք՝ Ուզբեկստանում հիմա ինչ է կատարվում, կիլոմետրերով հերթեր են։ Մեր ավտոշուկայում զբաղվող ավտոներկրողներն իրենց բիզնեսը տեղափոխում են ուրիշ երկրներ․ այս մասին ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Հարց չեք տվե՞լ, ինչի՞ համար են տեղափոխվում։ Իմ ընկերներից շատերին հարց եմ տալիս, ասում եմ՝ ինչո՞ւ եք տեղափոխվել այնտեղ, ասում են՝ այստեղ էլ գրավիչ չէ։ Եվ ամբողջ պատասխանատվությունը ձերն է։ Դուք եք այնպես արել, որ գրավիչ չեք դարձրել դա, որ այսօր կայանատեղիներն էլ են դատարկ, ավելի են դատարկվելու։ Ավտո չեք գտնելու, որ մտնի Հայաստան, բիզնեսը տեղափոխվում է։ Դուք այդ հարցերը ձեզ տվե՞լ եք, թե՞ չէ։ Ամեն անգամ, որ այդ մարդիկ խնդիրները բարձրացնում են, դա նրանից է, որ դուք աչալուրջ չեք լինում այդ խնդիրները լուծելուն։ Դուք գիտեք՝ ամեն ինչ գիտե՞ք, չէ, ոչ մի բան չգիտեք ու շատ սխալ եք վարվում այդ ոլորտի հետ։ Այդ ոլորտը հսկայական գումարներ է մեր բյուջե մուծում։ Դուք հետեւողական ամեն ինչ անում եք, որ այդ բիզնեսը Հայաստանից տեղափոխվի։ Եվ հավատացեք՝ արդեն տեղափոխվել է, եւ մեր բյուջե միլիարդավոր դրամներ չեն մտնելու ձեր թեթեւ ձեռքով»,-ասաց պատգամավորը։