կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-21 16:34
Քաղաքական

Ունենալ կատարված բյուջե. ֆինանսների նախարարի ամանորյա ցանկությունը

Ունենալ կատարված բյուջե. ֆինանսների նախարարի ամանորյա ցանկությունը

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, բացառությամբ ոսանողական տարիների, երբ գտվել է արտերկրում, սովորաբար Ամանորը նշել եւ նշում է Հայաստանում` ընտանիքի հետ: Այս մասին նախարարը հայտնեց Yerkir.am-ի հետ զրույցում:

 

Թե որքա՞ն գումար է հատկացնում Ամանորյա ծախսերին, նախարարը դժվարացավ ասել: Մի բան, սակայն, հստակ է` ավանդական խոզի բուդը անպակաս է լինելու նաեւ նախարարի ընտանիքի ամանորյա սեղանից:

 

Պարզվում է` Վաչե Գաբրիելյանն ընդհանրապես ճոխությունների սիրահար չէ: Իսկ Ձմեռ պապի գոյությանը հավատացել է մինչեւ 5-6 տարեկանը: Ո՞րն է եղել Ձմեռ պապի նվիրած ամենալավ նվերը, չի հիշում:

 

Իր երեխաներին Վաչե Գաբրիելյանը Ամանորին խաղալիքներ է նվիրում: «Խիստ տեխնոլոգիական նվերներ իմ երեխաները չեն ստացել, եւ որպես կանոն` Ձմեռ պապից ուզում են շատ ավելի պարզ խաղալիքներ, ասենք` ոզնի, նապաստակ կամ նման բաներ»:

 

2013թ.-ին ֆինանսների նախարարն իրեն առողջություն է ցանկանում, Հայաստանին` հաջողություն եւ բարգավաճում: «Ես կուզեմ ունենալ կատարված բյուջե, սա է իմ ցանկությունը»,- հայտարարեց նա: