կարևոր
3289 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-14 11:34
Հասարակություն

Կարմիր գծերի համար հունվարին Երևանի համայնքային բյուջե է մուտքագրվել մոտ 615,5 մլն դրամ

Կարմիր գծերի համար հունվարին Երևանի համայնքային բյուջե է մուտքագրվել մոտ 615,5 մլն դրամ

2024 թվականի հունվարի 31-ի դրությամբ վճարովի ավտոկայանատեղերում (կարմիր գիծ) ավտոտրանսպորտային միջոցների վարորդները «Ա» գոտում կայանելու համար տարեկան դրույքաչափին համապատասխան (160.000 դրամ) կատարել են 3090 վճարում։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Ըստ քաղաքապետարանի գրավոր պատասխանի` բացի տարեկան 160.000 դրամ վճարումից, վարորդների կողմից ամսական դրույքաչափին համապատասխան կատարվել է 1600 վճարում (1 ամիսը՝ 18 000 դրամ), շաբաթական՝ 715 (1 շաբաթը՝ 5000 դրամ) , օրական՝ 1290 վճարում (1 օրը՝ 2000 դրամ)։

Ստացվում է, որ Երևան քաղաքի «Ա» գոտում կարմիր գծերի համար հունվարին համայնքային բյուջե է մուտքագրվել 529 355 000 դրամ։

Միաժամանակ «Բ» գոտում տարեկան դրույքաչափին համապատասխան կատարվել է 3500 վճարում (1 տարին՝ 24000 դրամ), ամսական՝ 430 վճարում (1 ամիսը՝ 4000 դրամ) , շաբաթական՝ 93 (1 շաբաթը՝ 2000 դրամ), օրական՝ 312 վճարում (1 օրը՝ 1000 դրամ):

Այսինքն` Երևանի «Բ» գոտում կարմիր գծերի համար հունվարին համայնքային բյուջե է մուտքագրվել 86 218 000 դրամ։ Ընդհանուր առմամբ կարմիր գծերի համար հունվարին համայնքային բյուջե է մուտքագրվել 615 573 000 դրամ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: