կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-30 16:13
Սպորտ

Կշարունակի՞ «Ուլիս»-ն իր հաղթարշավը. 12-րդ տուրին ընդառաջ

Կշարունակի՞ «Ուլիս»-ն իր հաղթարշավը. 12-րդ տուրին ընդառաջ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրում միանձնյա առաջատար «Ուլիս»-ը սեփական հարկի տակ ընդունելու է «Ալաշկերտ»-ին, որը վերջին 3 խաղում տոնել է 2 հաղթանակ, 1 խաղ ավարտել ոչ-ոքիՀարկ է նշել, որ ոչ-ոքի ավարտված խաղում Խաշմանյանի սաները հաղթում էին 3 գնդակի առավելությամբ, սակայն «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները կարողացան հանդիպման վերջում 3 գոլ խփել, ինչի արդյունքում հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով: Մյուս  2 խաղերում «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ հաղթել է «Գանձասար»-ին (1:0) և «Միկա»-ին ( 2:0):     «Ուլիս»-ն, իր հերթին, շարունակում է վստահ ելույթները: Թիմը նախորդ տուրում, հաղթելով  «Արարատ»-ին, տոնեց ընթացիկ մրցաշրջանում իր 8-րդ անընդմեջ հաղթանակը:  Ընթացիկ առաջնությունում թիմերն արդեն հանդիպել են: 1-ին խաղաշրջանում  «Ուլիս»-ը 2 անպատասխան գնդակ է ուղարկել  «Ալաշկերտ»-ի դարպասը, որն այդ ժամանակ գլխավորում էր Արմեն Գուլբուդաղյանցը

  


 

Նորանշանակ մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ`  «Ալաշկերտ»-ն անցկացրել է 6 խաղտոնել 3 հաղթանակ, կրել 1 պարտություն: Եվս 2 խաղ թիմն ավարտել է ոչ-ոքի:      Գործող չեմպիոն  «Բանանց»-ը կհյուրընկալվի «Փյունիկ»-ին: Այս 2 թիմերն ընթացիկ մրցաշրջանում կհանդիպեն առաջին անգամ: Հիշեցնենք, որ 5-րդ տուրում կայանալիք «Բանանց»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել էր, այն տեղի կունենա նոյեմբերի 18-ին: Սարգիս Հովսեփյանի սաները վերջին 3 հանդիպումներից հետո վաստակել են 5 միավոր:  Թիմը  «Շիրակ»-ի` 0:0, և  «Ալաշկերտ»-ի հետ` 2:2, կայացած խաղերում վաստակել է մեկական միավոր, իսկ Կապանում 4:3 հաշվով հաղթել է «Գանձասար»-ին: «Բանանց»-ը վերջին 3 խաղերում տոնել է ընդամենը մեկ հաղթանակ՝ այն էլ ետնապահ «Արարատ»-ի նկատմամբ (6:4): Մյուս 2 խաղերում չեմպիոնը 0:2 հաշվով  պարտվել է  «Ուլիս»-ին և «Միկա»-ին: Ժոլտ Հոռնյակի թիմը  պարտվելու դեպքում հնարավոր է նահանջի նախավերջին հորիզոնական,  եթե «Միկա»-ն, իր հերթին, կարողանա առավելության հասնել վերջին տեղում ընթացող  «Արարատ»-ի նկատմամբ:  Հարկ է նշել, որ նախորդ առաջնության բրոնզե մեդալակիրը վերջին 2 տուրերում հաղթանակներ է տոնել, իսկ  «Արարատ»-ը վերջին 3 խաղերում ոչ մի միավոր չի վաստակել: Հատկանշական է, որ առաջին խաղաշրջանում «Արարատ»-ին հաջողվել է Արամ Ոսկանյանի թիմին հաղթել  2:0 հաշվով:

 

 

  2 ոչ մայրաքաղաքային թիմերը կմրցեն  Կապանում:  «Գանձասար»-ն ու  «Շիրակ»-ը ընթացիկ մրցաշրջանում նույնպես կհանդիպեն առաջին անգամԱնցկացրած 10-ական խաղերից հետո թիմերն ունեն հավասար միավորներ: 2 թիմերն էլ տոնել են 4 հաղթանակ, կրել 4 պարտություն և 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի: «Շիրակ»-ը խփել է 11 և բաց թողել նույնքան գնդակ: Կապանյան թիմը խփել է 16 գնդակ՝ բաց թողնելով 18-ը: Տուր 12` 02.11.14 Փյունիկ - Բանանց` 17:00, 02.11.14 Միկա - Արարատ` 14:40, 01.11.14 Ուլիս - Ալաշկերտ` 16:10, 01.11.14 Գանձասար - Շիրակ` 14:40:   12-րդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակն այսպիսին է` 
  

N

Թիմեր

Խ

Հ

Ո

Պ

ԽԳ

ԲԳ

Մ

1.

Ուլիս

11

10

1

0

26

6

31

2.

Փյունիկ

10

5

3

2

18

11

18

3.

Ալաշկերտ

11

4

2

5

12

13

14

4.

Շիրակ

10

4

2

4

11

11

14

5.

Գանձասար

10

4

2

4

16

18

14

6.

Բանանց

10

3

2

5

13

16

11

7.

Միկա

11

2

4

5

10

14

10

8.

Արարատ

11

2

0

9

15

32

6

 

Ռմբարկուների  աղյուսակը 8-ական գոլով գլխավորում են Սեզար Ռոմերոն («Փյունիկ») և Հովհաննես Գոհարյանը («Ուլիս») 

 

N

 

Ֆուտբոլիստ

Գոլեր

01

-

Սեզար Ռոմերո (Փյունիկ ՖԱ)

8

02

-

Հովհաննես Գոհարյան (Ուլիս ՖԱ)

8

03

-

Արտակ Ալեքսանյան (Ուլիս ՖԱ)

6

04

-

Ալեքսանդր Ռակիչ (Արարատ ՖԱ)

6

05

-

Կամո Հովհաննիսյան (Փյունիկ ՖԱ)

5

06

-

Վասիլ Պալագնյուկ (Գանձասար ՖԱ)

5

 

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ