Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում Երևանի «Ուլիս»-ը արտագնա խաղում մրցեց Գյումրիի «Շիրակ»-ի հետ: Հանդիպման 12-րդ րոպեին Զամրի Ջանաշիան առաջ մղեց հյուրերին, 8 րոպե անց Գեորգի Խուբուան կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 73-րդ րոպեին Լալիչը գրավեց սեփական դարպասը՝ 2:1: «Ուլիս»-ը հերթական հաղթանակը տոնեց ընթացնիկ առաջնությունում և միավորների քանակը հասցրեց 19-ի:
Մյուս խաղում «Բանանց»-ը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց «Ալաշկերտ»-ի նկատմամբ: Հանդիպման միակ գոլը խփեց Ֆիլիպ Սերեչինը: «Բանանց»-ը այս հաղթանակից հետո միավորների պաշարը հասցրեց 7-ի:
7-րդ տուրի մյուս 2 հանդիպումները տեղի կունենան վաղը՝ «Միկա»-ն սեփական հարկի տակ կմրցի «Փյունիկ»-ի, «Արարատ»-ը՝ «Գանձասար»-ի հետ: