Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալիայի 20-րդ տուրի մեկնարկը տրվեց մայրաքաղաքի «Օլիմպիկո» մարզադաշտում , որտեղ տեղի «Ռոմա»-ն հյուրընկալեց ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը եզրափակող «Լիվորնո»-ին:
«Ռոմա»-ի ֆուտբոլիստ Մատեո Դեստրոն, ով մրցակցի տուգանային հրապարակում դուրս էր մնացել հսկողությունից, հանդիպման արդեն 6-րդ րոպեին առաջ մղեց «մայրաքաղաքայիններին»: 30 րոպե անց Դեստրոն կարող էր դուբլի հեղինակ դառնալ՝ գնդակն ուղարկելով դեպի մրցակցի դարպասը, սակայն «Լիվորնո»-ի պաշտպանին հաջողվեց հետ մղել այն: Գոլից խուսափել, այնուամենայնիվ, չստացվեց. վրա հասած Քևին Ստրոոտմանը կրկնապատկեց խաղի հաշիվը:
Խաղի վերջնական հաշիվը 77-րդ րոպեին ձևակերպեց Ադեմ Լյալիչը: Կիսապաշտպանի՝ մոտ 15 մետր հեռավորությունից կատարած հարվածից հետո հաշիվը դարձավ 3:0:
Թուրինի «Յուվենթուս»-ը սեփական հարկի տակ հանդիպեց «Սամպդորիա»-ին:
17-րդ րոպեին Արթուրո Վիդալը Պոգբայի փախանցումից հետո միայնակ դուրս եկավ դարպասապահի դիմաց և բացեց խաղի հաշիվը: 24-րդ րոպեին անկյունայինի իրացումից հետո Ֆերնանդո Լիորենտեն գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2:0: 38-րդ րոպեին Անդրեա Բարզագին գրավեց սեփական դարպասը, բայց թուրինցիները ընդամենը 3 րոպե անց կարողացան վերականգնել 2 գնդակի առավելությունը. «Սամպդորիա»-ի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Արթուրո Վիդալը ՝ ձևակերպելով դուբլ:
70-րդ րոպեին Մանոլո Գաբբիադինին անկյունայինի խաղարկումից հետո հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի: Սակայն ավելին անել հյուրերին չհաջողվեց:
77-րդ րոպեին Պոլ Պոգբայի հեռահար հարվածից հետո թուրինցիները ձևակերպեցին խաղի վերջնական հաշիվը՝ 4:2: «Յուվենթուս»-ը տոնեց ընթացիկ առաջնությունում 12-րդ անընդմեջ հաղթանակը:
Միլանի «Ինտեր»-ը արտագնա խաղում ուժերը չափեց «Ջենովա»-ի հետ:
Խաղից առաջ տեղացած հորդառատ անձրևը խոչընդոտեց թիմերին` խաղադաշտում ցույց տալու իրենց լավագույն որակները: Այնուամենայնիվ, ավելի վտանգավոր էին գրոհում «Ջենովա»-ի ֆուտոլիստները, ինչի արդյունքում 83-րդ րոպեին Լուկա Անտոնելլին դարձավ այս խաղում միակ գոլի հեղինակը՝ 1:0:
Տուրի եզրափակիչ խաղում «Միլան»-ը «Սան Սիրո»-ում ընդունեց «Վերոնա»-ին:
«Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենց Զեդորֆը, ով վերջերս է ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, թիմի գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրեց առաջին հանդիպումը:
Այս խաղում միլանցիներին հաղթանակը տրվեց մեծ դժվարությամբ: Չնայած գործադրած մեծ ճիգերին, այնուամենայնիվ, միայն խաղավարտից 8 րոպե առաջ «ռոսոերիներիներին» հաջողվեց բացել խաղի հաշիվը. հանդիպման 82-րդ րոպեին՝ 11 մետրանոց հարվածով Մարիո Բալոտելլին հաղթանակ պարգևեց իր թիմին՝ 1:0:
Մինչ այս խաղը՝ Իտալիայի տիտղոսակիր ակումբներից մեկը՝ «Միլան»-ը, անցկացնելով 19 հանդիպում, հաղթանակ էր տոնել ընդամենը 5 խաղում, 7 խաղ ավարտել էր ոչ ոքի և նույնքան պարտություն կրել: Թիմը, վաստակած 22 միավորով, զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:
Տուրի մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
«Ուդինեզե» - «Լացիո» -2:3 ( 11մ. ՝Անտոնիո Դի Նատալե 8’, Էմանուել Ագեմենգ-Բա 68’, 11մ՝ Անտոնիո Կանդրեվա 63’, Անրեա Լազարրի 82’, Հերանես 90’)
«Բոլոնիա»-«Նապոլի» 2:2 (Ռոլանդո Բիանկի 37’, 90’, 11մ՝ Գոնսալո Իգուաին 63’, Խոսե Մարիա Կալյեխոն 80’)
«Կիեւո»-«Պարմա» 1:2 (Ալբերտո Պալոչի 15’, Անտոնիա Կասսանո 25’, Ալեսանդրո Լուկարելլի 90’)
«Կատանիա»-«Ֆիորենտինա» 0:3 (Մաթեոս Ֆերնանդես 25’, Ալեսսանդրո Մատրի 28’, 41’)
«Սասուոլո»-«Տորինո» 0:2 (Կիրո Իմոբիլե 25’, Մաթեո Բրիխի 49’,)
«Ատալանտա»-«Կալիարի» 1:0 (Ջակոմո Բոնավենտուրա 68’)
Իտալիայի Ա սերիայի մրցաշարային աղյուսակն՝ այստեղ: