Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական-հասարակական գործիչ Ռուբեն Հակոբյանը գրում է․
«Սոչիի հանդիպումը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ խաղաղություն թիվ մեկ թշնամին թուրք-ադրբեջանական տանդեմն է՝ Ալիևի կերպարով։ Ուղղակի Ալիևը, հաղթողի իր կարգավիճակն ու պրոֆեսիոնայ դիվանագետի հմտություններն օգտագործելով, կարողանում է միջազգային կառույցներին ու դաշնակիցներին ներկայանալ որպես խաղաղության աղավնի։
Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի պայմանագիրը շարունակական ընթացք և կործանարար հետևանքներ կշարունակի ունենալ, քանի դեռ կապիտուլյացիա ստորագրողն իր քաղաքական ու դիվանագիտական բացառիկ տգիտությամբ շարունակելու է «պաշտպանել» մեր պետության շահերը։
Միջազգային պրակտիկայում հայտնի չէ նման դեպք, որ խայտառակ պարտության հեղինակը շարունակի բանակցել քաղաքականապես, դիվանագիտորեն, բարոյապես, ինչու ոչ՝ նաև տղամարդկայնորեն իրեն ոչնչացրած թշնամու հետ և դրական որևէ ակնկալիք ունենալ։ Բոլորիս համար հասկանալի է, որ օր առաջ պետք է փոխել բանակցողին։ Իսկ իշխանատենչ հրեշին հեռացնելու միակ ճանապարհը պարտադրելն է՝ համազգային ընդվզումը։
Նրա գոյությունը մեր պետության նկատնամբ կապիտուլյացիայի հաղթարշավի գլխավոր նախապայմանն է»։