|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրում առաջատար «Ուլիս»-ը 10 անընդմեջ հաղթանակներից հետո 0:3 հաշվով պարտվեց «Միկա»-ին: Վերջինս տոնեց 4-րդ անընդմեջ հաղթանակը: 18-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը բացեց հաշիվը: 60-րդ րոպեին «Միկա»-ի բրազիլացի պաշտպան Ալեքսը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 83-րդ րոպեին Ռաֆայել Ղազարյանը հաշիվը դարձրեց 3:0:
«Փյունիկ»-ը «Հրազդան» մարզադաշտում հյուրընկալվեց «Արարատ»-ին և 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սեզար Ռոմերոն 34՛, 90+1՛,90+2՛ :
13-րդ տուրի մյուս 2 հանդիպումները տեղի կունենան վաղը: