Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Թուրքիայում հայերի երկրպագուները թիրախ են դարձրել ադրբեջանական մամուլը»,- Իգդիրում ասել է «Ադրբեջանական տուն» միության նախագահ Սերդար Ունսալը:
Ըստ Haberler-ի՝ Ունսալը գրավոր հայտարարություն է արել և հայտնել, որ «հայերի երկրպագու թուրքական մի շարք լրատվամիջոցներ, առանց երկրորդ կողմի հետ խորհրդակցելու, լուր են հրապարակել, թե իբր ադրբեջանական կայքին հարցազրույց տալուց հետո ադրբեջանական մամուլի թիրախն է դարձել հայկական «Ակօս» խմբագրության ադրբեջանցի լրագրող Արզու Գեյբուլաևան»:
Պնդելով, որ ադրբեջանցի լրագրողները Գեյբուլաևային միայն հարցաքննելով են «սպառնացել», ասել է. «Չեմ հասկանում՝ այդ երբվանի՞ց է հարցեր տալն ու քննադատելը ընկալվում որպես սպառնալիք: Այստեղ թիրախը Ադրբեջանի մամուլն ու լրագրողներն են: Ադրբեջանում այսքան տարվա լրագրող Էլնուր Էլթուրքը ընդամենը ասել էր. «Հնարավո՞ր է` մի ժողովրդի հողերը զավթած, արտագաղթի ստիպած թշնամու հետ նույն տանիքի տակ, դեմ առ դեմ լինել»: Այս քննդատությունը որպես սպառնալիք ընկալելը, հրապարակելն ու լրագրողներին թիրախ դարձնելը որքանո՞վ է ճիշտ, չենք հասկանում»:
Նշենք, որ «Ակօս»-ի լրագրող Արզու Գեյբուլաևան ադրբեջանական Modern.az-ի հետ հարցազրույցից հետո հայտնվել էր ադրբեջանական մամուլի քննադատությունների թիրախում (գրում էին` ի՞նչ գործ ունի ադրբեջանցին հայկական խմբագրությունում), նրա հասցեին նաեւ սպառնալիքներ էին հնչել: