|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան` երկրի գանձերի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը, Twitter-ի իր էջում պարզաբանումներ է արել իր հասցեին հնչեցվող մեղադրանքների մասին:
Ըստ Demokrathaber-ի` ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, դիմելով Էրդողանին, հարցրել է, թե ինչով են պայմանավորված Իսրայելի և նրա վարչապետ Նեթանյահուի դեմ տրամադրությունները, այն դեպքում, երբ Էրդողանի փեսան գործուղվել է Իսրայել:
«Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ հարգելի նախագահն ինձ գործուղել է Իսրայել: Ես կյանքում չեմ եղել Իսրայելում: Մենք զզվել ենք այս ստերից»,- գրել է Ալբայրաքը: