կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-09 23:52
Հասարակություն

Պատերազմի վերջին օրը. գրչի մեկ հարվածով հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելուց հետո էլ իշխանությունը շարունակում էր արդարանալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պատերազմի վերջին 44-րդ օրը Արցախի նախագահ  Արայիկ Հարությունյանը բացահայտ նշում է, որ Շուշին ընկել է ՝ ավելի քան մեկ օր է, թեեւ այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածվել: Հակառակը՝ թե՛ Շուշան Ստեփանյանի եւ թե՛ Արծրուն Հովհաննիսյանի գրառումները իրականությանը չէին համապատասխանում անգամ պատերազմի վերջին օրը:

Եթե ամեն ինչ լավ էր, ապա ինչո՞ւ Արծրուն Հովհաննիսյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ: Միգուցե խղճի խայթից կամ հայրենիքի կորստի գիտակցումից: Շուշիի անկման մասին առաջինը պաշտոնապես հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: Սակայն պաշտոնական աղբյուրների շարունակ հուսադրող եւ ոգեւորող գրառումները այնքան էին մարդկանց կտրել իրականությունից, որ շատերը մտածում էին,թե  Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջը կոտրել են եւ նման անհեթեթ գրառում կատարել: Սակայն Վահրամ Պողոսյանը հաստատեց,որ գրառման հեղինակն ինքն է:

Գրչի մեկ հարվածով հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելուց հետո էլ իշխանությունը շարունակոմ էր  արդարանալ:Նրանց խոսքով Ադրբեջանը  պաշտոնապես հաստատված հրադադարից հետո, ավելի քան 1,5 ամսվա ընթացքում հասցրել է գրավել Ֆիզուլիի, Ջրականի, Կուբաթլուի, Զանգելանի, Թալիշի շրջանները, Հադրութի շրջանը հիմնականում, Մարտունու ու Ասկերանի շրջանից ինչ-որ մաս եւ ամենագլխավորը՝ Շուշին:

Սակայն սա դեռ ամենը չէ: Այս համաձայնագրով Ադրբեջանին են փոխանցվում նաեւ այնպիսի տարածքներ, որտեղ այս պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ուժերը պարզապես չէին կարողացել առաջանալ: Պետք չէր զարմանալ հայրենիքը արժեզրկող իշխանության վրա: 

Մանրամասները՝ տեսանյութում։