|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ Բելառուսի հարաբերությունները եղբայրական բնույթ ունեն, և հայտարարել է, որ մտադիր չէ արդարանալ Բաքվի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության համար. հայտնում է sputnik.by-ը: Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը:
Բելառուսի նախագահն ընդգծել է բելառուսական կողմի պատրաստակամությունը` անել ամեն բան, որ Ադրբեջանի ժողովուրդը անվտանգ ապրի:
«Ես լավ հիշում եմ, որ դժվար ժամանակներում ձեր նախագահը միշտ օգնել է բելառուսական պետությանը»,- նշել է Լուկաշենկոն:
Նա հավելել է, որ, զարգացնելով համագործակցությունը Բաքվի հետ, միայն ազնիվ նպատակներ է հետապնդում: