|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՍՈՒ 24-ի խոցման պարագայում Թուրքիան առաջնորդվել է սպառնալիքին արձագանքելու իրավունքի շրջանակներում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք նման իրավիճակ չէինք ցանկանում, բայց բոլորը պետք է հարգեն սեփական սահմանները պաշտպանելու Թուրքիայի իրավունքը: Չճանաչված ռազմական օբյեկտը ներխուժում է մեր օդային տարածք, 5 րոպեի ընթացքում նրան արվում է 10 նախազգուշացում, սակայն ապարդյուն»,- ասել է Էրդողանը:
Նա շեշտել է, որ Թուրքիան թշնամական վերաբերմունք չունի որեւէ երկրի հանդեպ: