|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԱԺ-ում կառավարությանն ուղված հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կրկին հիշել է հայտնի օֆշորային սկանդալը: Նա նախ նկատել է, որ թեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ է հոգնում իրենց` Տիգրան Սարգսյանին կոռուպցիայի մեջ մեղադրող հարցերից, բայց, ամեն դեպքում, ուզում է իմանալ, թե «օֆշորային սկանդալից մաքրվելու վարչապետի ջանքերը ուր են հասել, եւ ինչ ունի ասելու ԱԺ-ին»:
Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ինքն ամենաշահագրգիռ անձն է, ով ցանկանում է` այդ խնդիրը բացահայտվի:
«Ես չեմ երաշխավորել որեւէ մեկին, լիազորագիր չեմ ներկայացրել, երբեւիցե Կիպրոսում չեմ եղել եւ նման ընկերություն չեմ գրացնել»,-հայտարարեց վարչապետը եւ եւս մեկ անգամ կրկնեց, որ ցանկացած մարդու անունով կարելի է ձեռնարկություն գրանցել, անգամ` մեռած մարդու, եւ որ այս ամենն ապացուցվող է:
Նա կարծում է, որ այս ամբողջ պատմության նպատակը մեկն էր` վարկաբեկել երկրի վարչապետին: Զուրաբյանն էլ իր հերթին նկատեց, որ այդ պնդումները գուցե ապացուցվող են, բայց դեռևս չապացուցված են, քանի ամիս է անցել, բայց որեւէ բան չի ապացուցվել:
«Մեր նպատակը վարկաբեկելը չէ, այլ` պետության վրայից այդ կեղտը մաքրելը»,-վստահեցրեց Զուրաբյանը: