Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում զարմանք հայտնեց, թե ինչու է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձրաձայնում իր՝ բանակում չծառայելու մասին, եթե այդ հարցը խորհրդարանում ոչ ոք չի բարձրացրել:
«Երեկվա քննարկման ընթացքում Շարմազանովի անունը տվող չի եղել։ Ուղղակի նա, կարծում եմ, մեղավորության զգացում ունի. եկավ, ինքն իրա անունը տվեց, ուզեց արդարանալ։ Եթե հարցով զեկուցողը նա լիներ, նրան էլ հարց կուղղեինք», - նշեց Մարուքյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահը նշել էր, որ ինքը երբեք տարկետման իրավունքից չի օգտվել, պարտաճանաչ գնացել է զինկոմիսարիատ, բայց իրեն չեն կանչել, քանի որ համարել են, որ իրեն զինվորական ծառայություն պետք չէ։ «11 տարի է` ասում եք` Շարմազանովը չի ծառայել, չի ծառայել, մի հատ հետաքննություն արեք լրագրողներով, ընդդիմադիրներով, տեսեք` ինչո՞ւ չի ծառայել, խուսափե՞լ է, թե՞ չէ: Ես պաշտոնապես հայտարարում եմ` որ օրը ես խուսափելու լինեմ, ես պաշտոնից դուրս կգամ, այս պաշտոնն էլ կազատեք ուրիշի համար: Հա, ինչքա՞ն կարելի է ասել` դասալիք»,- նշել էր նա: