կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-11 11:53
Տարածաշրջան

Թուրքական մամուլն անդրադարձել է եռյակի հանրահավաքին

Թուրքական մամուլն անդրադարձել է եռյակի հանրահավաքին

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած` եռյակի հանրահավաքին:

 

«Երևանում երեք ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած հանրահավաքին ներկա է եղել մոտ 12.000 մարդ»,- գրել է թուրքական Sondakika-ն: Ուշագրավ է, որ իրեն այլընտրանք կոչող ԲՀԿ-ին թուրքական պարբերականը ընդդիմություն է հռչակել:

 

Ըստ լրատվամիջոցի՝ երեք կուսակցությունների ղեկավարներն ու դրանց անդամները հանրահավաքի ընթացքում ցույց են տվել իրենց անհամաձայնությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ սահմանադրական բարեփոխումներ անելու առաջարկին, ըստ որի՝ վարչապետը կդառնա կառավարության ամենալիազորված անձը:

 

«Ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը, քանի դեռ ավելի չի խորացել երկրի տնտեսական ծանր վիճակը». գրում է լրատվամիջոցը եւ հավելում. «Ըստ ընդդիմադիրների՝ Սերժ Սարգսյանը, ով երկրորդ անգամ է ընտրվել նախագահի պաշտոնում, և որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2018 թվականին, Սահմանադրության բարեփոխման առաջարկ է արել, որպեսզի երրորդ անգամ ղեկավարի երկիրը»:

 

Նշենք, որ երեկվա հանրահավաքում որեւէ մեկի կողմից կառավարության հրաժարականի պահանջ չի հնչեցվել: