Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-06-06 12:15
Աշխարհ

Միջազգային մամուլն անդրադարձել է Տիգրանակերտում տեղի ունեցած պայթյուններին

Միջազգային մամուլն անդրադարձել է Տիգրանակերտում տեղի ունեցած պայթյուններին

Միջազգային հեղինակավոր կայքերն անդրադարձել են Տիգրանակերտում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյուններին:

«Քրդաբնակ Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ երկու պայթյուն է տեղի ունեցել: Ավելի քան հարյուր մարդ վիրավորել է, երկուսը` մահացել: Պայթյունների պատճառները դեռ մնում են անհայտ: Նախագահ Էրդողանը կատարվածը սադրանք է որակել»,- գրել է BBC-ն, որին Թուրքիայի նախագահը մեղադրել էր սադրանքներ իրականացնելու մեջ:

The Guardian-ը, անդրադառնալով դեպքին, հիշեցրել է ԺԴԿ-ի հայտարարությունը, թե «կատարվածի հետևում կանգնած են իշխող կուսակցությունն ու նախագահ Էրդողանը»:

Հեղինակավոր Daily Mail-ն ու DEUTSCHE WELLE-ն ևս լուսաբանել են Տիգրանակերտում տեղի ունեցած պայթյունները, որոնց ընթացքում վիրավորվել էին ավելի քան 316 և զոհվել երկու մարդ: