կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-28 10:44
Տարածաշրջան

Թուրքական մամուլն ամոթալի անցյալ ունի. Էրդողան

Թուրքական մամուլն ամոթալի անցյալ ունի. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել թուրքական Բայբուրթ համալսարանում և քննադատել երկրի լրատվամիջոցներին:

Նշելով, որ «մամուլի ազատություն» արտահայտությունը սխալ է, Էրդողանն ասել է. «Այս արտահայտությունը շատ դեպքերում օգտագործվել է որպես այս երկիրը ծնող, պահող ազգային և հոգևոր արժեքները ստորացնելու միջոց: Այս երկրի ԶԼՄ-ները հեղաշրջումների ժամանակաշրջաններում իրենց ցուցաբերած վերաբերմունքով ամոթալի անցյալ ունեն»: