Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական լրատվամիջոցներն արձագանքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին։
Կայքերը առանձնացրել են Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու միտքը: Գրեթե բոլոր կայքերը նույն կերպ են արձագանքել` հիշեցնելով Սերժ Սարգսյանի ելույթը, որում նա ասել էր՝ «արձանագրությունները մի քանի տարի սպասում են խորհրդարանի վավերացմանը, սակայն Անկարան չի հրաժարվում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու նախապայմանից»։
«Սարգսյանը ելույթում նշել էր Հայաստանի ժողովուրդի կարծիքն այդ հարցում՝ «թող սատանային մնա ձեր վավերացումը» արտահայտությամբ»,- գրված է թուրքական կայքերում:
Լրատվամիջոցները շեշտել են նաև, որ «Երևանը լրջորեն մտադրված է արձանագրությունները հետ կանչել»: