Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ապրիլի 8-ին ՀՀ փոխվարչապետ և պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ ՀՀ պետական միջոցների հաշվին, ինչպես նաև չինացի և հայ բարերարների շնորհիվ Հայաստան է տեղափոխվում բժշկական սարքավորումների և պարագաների խմբաքանակ։ Չինաստանից ուղարկվող ծանրոցների վրա գրված էր «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը» նախադասությունը։
Ինչպես և կանխատեսվում էր՝ այդ նախադասությունը չէր կարող վրիպել թուրքական մամուլի աչքից, որոնք սկանդալային են որակել այդ տողերը։
Yeni Akit-ը նշում է, որ Չինաստանը Արարատ լեռը (թուրքերն այն անվանում են Աղրը Դաղը) վերագրում է Հայաստանին։ QHA Media-ն իր հերթին Չինաստանի այս քայլը սպեկուլացիա է որակում և հավելում, որ 1.5 մլն վարակվածի և 90 հազարի մահվան պատճառ դարձած վիրուսի հայրենիք Չինաստանը մինչ օրս չի ընդունում իր մեղքը։
Սկանդալային են որակել նաև մերձիշխանական HaberTürk և Ahaber լրավամիջոցները և այլք։
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որպես «բարիք կամքի դրսևորում» ապրիլի 24-ի նախաշեմին, զանգահարել էր Պոլսո հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին և հայտնել Հայաստանին օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին։