Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Իրավունքը» գրում է.«Ըստ տեղյակ աղբյուրի՝ ամենևին էլ պատահական չեն այն լուրերը, թե արդյոք «եռյակի» վերածված «քառյակի» կուսակցությունների առաջնորդներն անձամբ կմասնակցե՞ն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին:
Ասում են՝ ՀԱԿ առաջնորդը նեղ շրջապատում մեծ կասկածներ է հայտնել կայանալիք հանրահավաքի հաջողության վերաբերյալ: Նա նշել է, որ առանց իշխանափոխության պահանջի հանրահավաքը խայտառակ լինելու առիթ կդառնա, ուստի ՀԱԿ-ը մտադիր է գործընկեր կուսակցություններից պահանջել ներառել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, այլապես ՀԱԿ առաջնորդը ոչ նպատակահարմար կհամարի անձամբ գալ հանրահավաքի:
Ասում, են, թե այդ տրամադրությունների պատճառով, հիմա ԲՀԿ և «Ժառանգության» առաջնորդները կարող են որոշել չգալ, քանզի եթե մեկ կուսակցապետը չի գալիս, մյուսների գալն արդեն նշանակում է ծանր տեղ թեթևացնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: