Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարիներ շարունակ Աֆրիկայի բնական հարստությունը թալանած և Աֆրիկայի ժողովրդին սովի մատնած Ֆրանսիա պետության նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակման օր: Այսպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին որոշմանն արձագանքել թուրքական haber7.com կայքը:
Թուրքական կայքի տեղեկացմամբ` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի նիստին մասնակցած Մակրոնը դրանով ի կատար է ածում նախընտրական շրջանի` իր խոստումը:
BBC-ի թուրքական ծառայությունը նույնպես, անդրադառնալով Մակրոնի որոշմանը, նշել է, որ դա նրա նախընտրական խոստումներից է: Լրատվամիջոցը հրապարակել է եվրոպական այն բոլոր երկրների անունները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և հավելել, որ պաշտոնական Անկարան հերքում է ցեղասպանության վարկածն ու շեշտում, որ «1914 – 1921 թվականներին տեղի ունեցած փոխադարձ բախումների ժամանակ» մահացել են նաև բազմաթիվ թուրքեր: