կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-26 10:44
Տարածաշրջան

Թուրքական մամուլն անդրադարձել է Հրանուշ Հակոբյանի հայտարարությանը

Թուրքական մամուլն անդրադարձել է Հրանուշ Հակոբյանի հայտարարությանը
Երեկ «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի և կայացած միջոցառումների արդյունքների ամփոփման ընթացքում ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել էր, որ քարոզչական առումով մեծագույն հաջողություններ ենք գրանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շնորհիվ:

«Քարոզչական տեսանկյունից մեծագույն հաջողության հասանք` շնորհիվ Էրդողանի, քանի որ Գալիպոլիի միջոցառումը ապրիլի 24-ին նշելը մեզ համար PR-ի լավագույն միջոց էր»,- ասել էր նախարարը:

Թուրքական մամուլն արդեն անդրադարձել է Սփյուռքի նախարարի հայտարարությանը:

Թուրքական Demokrathaber-ի՝ «ՀՀ Սփյուռքի նախարար. Էրդողանի միջոցով հաջողված քարոզչություն իրականացրեցինք» վերնագրված հոդվածում անդրադարձել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հայտարարությանը, թե «մեզ համար ամենակարևոր ձեռքբերումը կարելի է համարել այն, որ ամեն օր Ցեղասպանության թանգարան են գալիս ազգությամբ թուրք այցելուներ»: