կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-31 12:13
Սպորտ

Բրոնզը վատ չէ, բայց ակնկալում էի ոսկե մեդալ. Սարգիս Հովսեփյան

Բրոնզը վատ չէ, բայց ակնկալում էի ոսկե մեդալ. Սարգիս Հովսեփյան

Արդեն հայտնել ենք, որ Հայաստանի պատանեկան օլիմպիական հավաքականը երեկ վերադարձել է Նանկինից:

 Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը կարճ զրույց է ունեցել Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 76 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիրՍարգիս Հովսեփյանի հետ:

 -Սարգի՛ս, որքանո՞վ էր բրոնզե մեդալը համապատասխանում քո հնարավորություններին:

-Չգիտեմ, միայն կասեմ, որ այնքան էլ բավարարված չեմ: Բրոնզե մեդալը վատ չէ, բայց ես ակնկալում էի ոսկե վերադարձ:

-Այսինքն կարող էիր ավելի լավ մասնակցել:

-Իհարկե կարող էի, եթե հիմա պետք լիներ գորգի վրա ելնել, անպայման ճապոնացուն կհաղթեի:

-Իսկ ինչը՞ խանգարեց նրա հետ մրցամարտում:

-Չգիտեմ, գուցե այն, որ առաջին գոտեմարտն էր, կամ էլ անծանոթ լինելու հանգամանքը:

-Հավանաբար վերլուծում ես գոտեմարտերդ:

-Իհարկե, հատկապես որ առջևում նոր գոտեմարտեր են լինելու, ուրեմն հաշվի կառնեմ նաև Նանկինի փորձը:

-Իսկ ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեիր օլիմպիական խաղերը:

-Հիանալի մարզական տոն էր, ըմբշամարտի մրցաշարն էլ շատ ուժեղ էր, բոլոր ըմբիշներն էլ լավն էին: Այդպիսի մրցակցությունում հաճելի է հանդես գալ:

 -Իսկ հաղթելն առավել ևս:

-Իհարկե: Բայց ախր կարող էի: Սակայն ինչ արած, ստիպված եմ հաջորդ մրցումների հաղթանակի մասին մտածել: