Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Դանիա խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
-Օզբիլիսի, Կորյանի ու Սիմոնյանի խաղդաշտ դուրս գալուց հետո մեր խաղն ամբողջությամբ փոխվեց։ Ինչու՞ ավելի շուտ չփոխարինեցիք։
-Փոխարինումները Ժամանակին են տեղի ունեցել։ Եթե արդյունավետ են խաղացել ապա տեղին էր։ Ես ավելի լավ գիտեմ, թե որ խաղացողը ինչքան կարող է խաղալ։ Եթե ավելի շուտ փոխարինեինք հնարավոր է չկարողանային ֆիզիկապես դիմանալ։
-Մի քանի դրվագում պաշտպաններն ու դարպասապը խանգարում էին միմյանց։
-Այնքան շատ էր պայքարելու ցանկությունը, որ դարպասապհն ու պաշտպանները չէին ցանկանում զիջել միմյանց։ Այդ պատճառով չէին կարողանում լավ համագործակցել։ Դանիայի հավաքականը վտանգավոր պահեր չի ունեցել, ուրմեն լավ ենք պաշտպանվել։ Այսօր բոլորը գերազանց խաղացին, հատկապես պաշտպանները։
-Գո՞հ եք ֆուտբոլիստների խաղից։
-Գերազանց խաղացինք, բայց միավոր չվաստակեցինք, բայց սա ֆուտբոլ է և ոչ ոք չի կարող գուշակել հանդիպման ելքը։ Կարող ենք լավ խաղալ, բայց չհաղթել։ Տղաները շատ վատ դրության մեջ էին։ Կորցրել էին հավատը սեփական ուժերի նկատմաբ։ Եթե նայենք խաղին, իհարկե կարող էինք նաև հաղթել։ Կրկնում եմ, գոհ եմ տղաներից, որ խաղացին ֆուտբոլ։ Ցանկացածը կարող է հարմար դիրքից վրիպել, բայց որ նրանք նվիրված էին, դրանում կասկած չկար։
-Գո՞հ եք արդյունքից։
-Ինձ հիմա միավորներ պետք չեն, քանի որ արդեն չենք կարող պայքարել Եվրոպայի առաջնության ուղեգրի համար։ Ինձ հիմա գոհացնում է տղաների խաղը, իսկ հաղթնականերն անպայման գալու են։
-Դուք ձեզ տեսնու՞մ եք հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։
-Ցանկացած մարզիչ կերազի հավաքական գլխավորել։ ։ Ես ինձ տեսնում եմ այդ դերում, իսկ ինչու՞ չպետք է տեսնեմ։ Տեսնում եմ, որովհետև տղաները հականում են ինձ, ես էլ իրենց։ Շատ կարևոր է, որ տղաներն ընդունում են իմ ասածները։ Այն ինչ անում են տղաները խաղադաշտում, դա գրավիչ է բոլորի համար։