կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-30 22:16
Սպորտ

Պատասխան խաղում ավելի մեծ հաշվով ենք հաղթելու․ Սարգիս Հովսեփյան

 Պատասխան խաղում ավելի մեծ հաշվով ենք հաղթելու․ Սարգիս Հովսեփյան

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»- «Ֆոլգորե» խաղից հետո լրագրողներին հանդիպեց Երևանյան թիմի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը։

 «Փյունիկ»-ը շատ լավ խաղաց։ Որոշել էինք հենց առաջին րոպեներից պրեսինգ  կիրառել  և դա ստացվեց։ Երբ 10 հոգով սեղմվում են դարպասին, դժվար է լինում գոլ խփել։ Շնորհավորում եմ տղաներին, լավ խաղ անցկացրեցին։ Համոզված եմ դրսում ավելի խոշոր հաշվով ենք հաղթելու։  

Իմ թիմի խաղը լավ եմ գնահատում, և  շատ գոհ եմ տղաներից։ Մենք ավելի շատ գրոհեցինք, սակայն 2 գոլ խփեցինք։ Սեզար Ռոմերոն մեզ ուշ էր միացել և ամբողջովին պատրաստ չէր հանդիպմանը, այդ պատճառով դուրս եկավ փոխարինման»-ասաց Հովսեփյանը։ 

 

Լուսանկարը՝ Փյունիկ Ֆ․Ա․-ի