Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր Հանրապետական մարզադաշտում բաց մարզում անցկացրեց, որից առաջ հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
-Սերբիայի հետ խաղում Մխիթարյանը գործում էր հենակետայինի դիրքում: Ավելի օգտակար չէ՞ր գործի նա եթե խաղար առջևի գծում:
-Գտնում եմ, որ Մխիթարյանն այդ դիրքում ավելի շատ է օգնում մեր հավաքականին քանի որ կարողանում է սուր փոխանցումներ կատարել առջևի գծի խաղացողներին: Եթե ունենայինք 3-Հենրիխ Մխիթարյան ապա ավելի արդյունավետ ֆուտբոլ կխաղայինք:
-Նշել էիք, որ ֆուտբոլիստները խաղադաշտում չեն կատարում ձեր հրահանգները: Կոնկրետ ո՞ր ֆուտբոլիստների մասին է խոսքը և ի՞նչ փոփոխություններ են սպասվում հավաքականում:
-Անուններ չեմ տա, քանի որ դրանք թիմի ներքին խոհանոցի հարցրեր են: Ես չեմ ասել որ չեն կատարում իմ հրահանգները, պարզապես նրանց խաղը չի ստացվել: Առաջին խաղակեսում տղաները համեմատաբար լավ խաղացին: Փորձելու ենք լրացնել բացերը: Ամբողջ թիմն է պարտվել:
-Հավաքականը երկար ժամանակ է հաղթանակ չի տոնել: Ի՞նչպես եք մոտիվացնելու ֆուտբոլիստներին:
-Մենք բոլորս հաղթանակի ծարավ ենք: Սեփական երկրպագուների աջակցությամբ խաղալը լավագույն մոտիվացիան է:
- Դանիային պարտվելու դեպքում հրաժարական կտա՞ք:
-Ես ժամանակավոր մարզիչ եմ, անիմաստ կլինի հրաժարական տալ, քանի որ մեկ այլ ժամանակավոր մարզիչ կգա: