|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Արարատ»-«Փյունիկ» խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հանդիպեց լրագրողների հետ:
«Խաղից գոհ եմ, տղաներն արեցին այն, ինչ հանձնարարված էր: Շատ դժվար հանդիպում էր, և հոգեբանական առումով այս խաղում մեզ համար կարևոր էր չպարտվել»,- ասաց նա:
Խոսելով նախորդ տուրում Արման Հովհաննիսյանի հետ կատարված միջադեպի մասին` Հովսեփյանը նշեց. «Ես մի քանի րոպեով դուրս էի եկել հանդերձարանից, որպեսզի տղաները խոսեին և հասկանային իրար: Այդ ընթացքում նա ինչ-որ լուր է ստացել ընտանիքից: Արմանը ընտանեկան խնդիրներ ունի, զանգել է ինձ և խնդրել ժամանակ, որպեսզի կարգավորի այդ խնդիրները: Չգիտեմ, թե երբ կվերադառնա, բայց երբ նա ներկայանա, այդ ժամանակ դուք կարող եք գալ ու ձեր հարցերն ուղղել նրան: Ինձ հետ նա շատ կարճ հեռախոսազրույց է ունեցել»: