Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 1-ին օրը 60 կգ քաշային կարգում Հայաստանի պատվիրակ Գևորգ Ղարիբյանն եզրափակչում համառ պայքարում առավելության հասնելով Ֆրանսիան ներկայացնող Յասին Օզայի նկատմամբ` հռչավեց աշխարհամասի չեմպիոն: Ինչպես տեղեկացնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, երեկոյան մրցահերթում Հայաստանի ընտրանու 2 պատվիրակներն էլ իրավունք էին ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար: Նրանցից 96 կգ քաշային կարգում հանդես եկած Կարեն Աբգարյանը շատ վստահ անցկացրեց 3-րդ տեղի համար գոտեմարտն ու տանտերերի՝ Լեհաստանի հավաքականի ներկայացուցիչ Ալեքսանդեր Կրոզակին 4:0 հաշվով պարտության մատնելով` նվաճեց բրոնզե մեդալը: Այս քաշային կարգում ոսկե մեդալը բաժին հասավ Նորվեգիայի պատվիրակ Ֆելիքս Բալդաուֆին: Բրոնզե մեդալ նվաճելու հնարավորություն ուներ նաև 50 կգ քաշային կարգում ելույթ ունեցած Մուրադ Հարությունյանը, սակայն նա 3-րդ տեղի համար մենամարտում 1:4 հաշվով պարտվեց Թուրքիայի պատվիրակ Դոգուս Այազչիին ու ստիպված եղավ բավարավել միայն 5-րդ տեղով: Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ ադրբեջանցի Իբրահիմ Նուրուլաևը: Այսօր խաղարկված 4-րդ ոսկե մեդալին արժանացավ 74 կգ քաշային կարգում լավագույնը ճանաչված Վրաստանի ներկայացուցիչ Գելա Բոլկվաձեն: Ասյօր՝ հունիսի 22-ին, մեդալներ կխաղարկվեն 55, 66, 84 և 120 կգ քաշային կարգերում: