կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-13 22:31
Սպորտ

Տղաները մեծ նվիրումով էին խաղում․ Սարգիս Հովսեփյան

 Տղաները մեծ նվիրումով էին խաղում․ Սարգիս Հովսեփյան

 

Հայաստան-Պորտուգալիա խաղից հետո լրագրողներին հանդիպեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը։

Խոսելով խաղի մասին` Հովսեփյանն ասաց․

«Մեծ նվիրում և խաղային որակ կար մեր թիմի խաղում։ Դա ամենակարևորն է։ Մեզ ուշադրությունը չհերիքեց։ Մի քանի անգամ ասել եմ, որ գերաստղերի հետ խաղում պետք է զգոնությունը ամենաբարձր մակարդակի վրա լինի։ Տղաների ցույց տված խաղից գոհ եմ, բայց արդյունքից ոչ։ Ես չեմ կարող այդիպիսի արդյունքից գոլ լինել։ Պորտուգալիան գոլ խփելուց հետո հետ քաշվեց և պաշտպանողական ֆուտբոլ սկսեց խաղալ։ Հենց այնպես չէ որ սուր էինք գրոհում։ Պորտուգալիայի պաշտպանները չէին հասցնում մեր ֆուտբոլիստների հետևից։ Հենրիխ Մխիթարյանը հիանալի հանդիպում անկացրեց։ Ուրախ եմ, որ այդպիս ֆուտբոլիստ կա մեր հավաքականում»։

 Խոսելով Օզբիլիսի խաղի, և Եդիգարյանի բացակայության մասին Հովսեփյանն ասաց․

«Օզբիլիսը խնդիրներ ուներ, քանի որ երկար ժամանակ չէր խաղացել։ Սուր գործողություններով աչքի ընկավ։

 Կառլենը շատ լավ խաղաց մինչև վնասվածքը։ Ռումյանը մինչև պատրաստվեց և խաղադաշտ մտավ, արդեն գոլ բաց թողեցինք։ Այն, ինչ պետք է աներ Ռումյանն, արեց բարձր մակարդակով։ Շատ գոհ եմ Ռումյանի խաղից։ Եդիգարյանի բացակայությունը ես չզգացի, քանի որ կենտրոնում շատ լավ էին գործում»։