կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-04 10:40
Սպորտ

Մենք խաղում ենք մեր ֆուտբոլասերների համար. Սարգիս Հովսեփյան

Մենք խաղում ենք մեր ֆուտբոլասերների համար.  Սարգիս Հովսեփյան

Սեպտեմբերի 3-ին Նովի Սադի «Կարաջորջե» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի մամուլի ասուլիսը:

 

- Տեղյա՞կ եք սերբական ֆուտբոլում տիրող իրավիճակի և Սերբիայի հավաքականի վատ արդյունքների մասին:

 - Իհարկե, տեղյակ ենք: Այնուամենայնիվ, ես համարում եմ, որ Սերբիան շատ ուժեղ հավաքական է: Ինչ-որ չափով խաղերը չստացվեցին. Ալբանիայի հետ չարաբաստիկ խաղը, որի արդյունքում Սերբիան զրկվեց միավորներից: Հետեւում ենք նաեւ Սերբիայի առաջնությանը եւ գիտենք, որ լավ, երիտասարդ ֆուտբոլիստներ կան, ովքեր ապագայում կարող են լուրջ մրցակցություն ստեղծել Սերբիայի հավաքականի հիմնական կազմի ներկայիս ֆուտբոլիստների համար:

-Ինչպե՞ս եք դիտարկում այս հանդիպումը՝ հաշվի առնելովոր երկու հավաքականներն էլ գրեթե հնարավորությունները կորցրել են խաղալու Եվրոպայի առաջնությունում:

 - Սերբիան ավելի վատ վիճակում է, քանի որ -2 միավոր ունի, իսկ մենք դեռ տեսական հնարավորություններ ունենք: Սակայն եթե մենք նույնիսկ ոչ մի հնարավորություն չունենայինք` երրորդ տեղը գրավելու, մենք, միևնույն է, խաղում ենք մեր ազգի, մեր ֆուտբոլասերների համար, որ ուրախություն պարգևենք նրանց:

 Ձեր գլխավորությամբ` Հայաստանի հավաքականն անցկացնելու է պաշտոնական երկրորդ հանդիպումըԱռաջին խաղում կային կադրային որոշակի խնդիրներմի քանի խաղացողներ էլ լավ մարզավիճակում չէինԱյս անգամ ավելի հե՞շտ է, թե՞ ոչ:

 - Եթե հաշվի չառնենք, որ Բերեզովսկին ավարտել է կարիերան և արդեն մարզիչ է, առաջին անգամ է, որ բոլոր ֆուտբոլիստները, որոնց ես ուզում էի տեսնել հավաքականում, այժմ այստեղ են: Խաղը ցույց կտա, թե թիմի վիճակն ինչպիսին է: Մարզիչը 3 օրում չի կարող բարելավել ֆիզիկական վիճակը: Մեր խնդիրն ավելի շատ տղաներին վերականգնելն է, քանի որ տղաները հանդիպումներ են ունեցել ակումբներում: Մենք ավելի շատ աշխատել ենք տակտիկական պատրաստվածության վրա: Ես գոհ եմ մարզումներից, գոհ եմ, որ տղաները խաղում են ակումբներում, բայց խաղը ցույց կտա, թե որքանով են նրանք պատրաստ:

 Դժվա՞ր է տրամադրել թիմին հաղթանակիերբ այլևս հնարավորություններ չկան

 - Ինչ-որ չափով դժվար է: Բացի այդ` խաղալու ենք դատարկ տրիբունաների ներքո, եւ կարող է ընկերական խաղի տպավորություն թողնել: Բայց ես ամեն ինչ անում եմ, որ մաքսիմալ նվիրվածություն լինի այս խաղում: Մենք պետք է անմնացորդ նվիրվենք վաղվա խաղում, քանի որ մենք երկրի պատիվն ենք պաշտպանում:

 Նախորդ տարի Հայաստանը Սերբիայի հետ մրցել է ԵրեւանումՄրցակցի կազմում այս մեկ տարվա ընթացքում շոշափելի փոփոխություններ տեսնո՞ւմ եքթե՞ ոչ:

 - Որոշ փոփոխություններ կան: Տեղյակ եմ, որ վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ կան: Կան նաեւ խաղացողներ, որ չեն ընդգրկվել: Կան նաեւ նորեկներ:

 Գևորգ Ղազարյանը երկուշաբթի խաղ ուներ եւ բավական ուշ է միացել հավաքականինքանի որ Պորտուգալիայից Հայաստան հասնելը հեշտ խնդիր չէԱրդյո՞ք նա հասցրել է վերականգնվել:

 - Իհարկե, բավական հոգնեցուցիչ է մի քանի ինքնաթիռ փոխելով ժամանելուց հետո լինել լավ մարզավիճակում: Այսօրվա մարզումից ամեն ինչ պարզ կլինի: Եթե տեսնենք, որ նա չի վերականգնվել, ապա նա կհանգստանա եւ կպատրաստվի Դանիայի դեմ խաղին:

  

ՀՖՖ