կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-31 11:56
Սպորտ

Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու. Սարգիս Հովսեփյան

 Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու. Սարգիս Հովսեփյան

«Գանձասար-Կապանի» հետ խաղից հետո «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Ասուլիսը ներկայացրել է «Գանձասար Կապան»-ի ֆեյսբուքյան էջը:


- Ի՞նչ կասեք խաղի մասին
-Խաղը երկու կողմերի համար էլ շատ դժվար ստացվեց, պայքարը գերակշռում էր խաղադաշտում, դա բնական էր, քանի որ երկու թիմերն էլ ունեին յոթական միավոր և ոչ մեկը պարտվել չէր ուզում: Գեղեցիկ էր նման խաղին հետևելը, բայց 2-րդ կեսում «Փյունիկ»-ը մի փոքր ավելի շատ էր գրոհում: Չօգտագործեցինք մեր պահերը և դա էլ հանգեցրեց նրան, որ գոլ բաց թողեցինք: Ֆուտբոլում չգրված օրենք կա, եթե չես խփում քեզ են խփում, այդպես էլ եղավ: Եթե հաշիվը 1-1 է, ապա կարծում եմ, որ երկու թիմերն էլ վաստակել են այդ արդյունքը:

- Խաղի ելքից դժո՞հ եք:
-Իհարկե դժգոհ եմ, այդքան վրիպելուց հետո, անիմաստ սխալ թույլ տվեցինք, արդյունքում նշանակվեց 11 մետրանոց հարված և գոլ բաց թողեցինք, իհարկե վերջին վայրկյաններին գնդակը ընդունելը դժվարությամբ ես ընդունում, բայց սա ֆուտբոլ է: Շատ գեղեցիկ խաղ էր, երկու թիմերից էլ գոհ եմ ցուցադրած խաղի համար:

- Անատոլի Այվազովի խաղն ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ոչինչ մեկնաբանել հիմա չեմ կարող, պետք է վերանայենք խաղը, որպեսզի ստույգ կարծիք հայտնենք:

- Առաջնությունում դադար է լինելու, իսկ դուք էլ հավաքականի հետ եք լինելու, այդ ընթացքում ի՞նչ է լինելու «Փյունիկ»-ում
-Ճիշտն ասած ես հիմա մի փոքր էմոցիաների տակ եմ, ուստի չեմ կարող պատասխանել այդ հարցին, հույս ունեմ, որ ամեն ինչ լավ է լինելու: