|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«ՀԺ»-ի հավաստի տեղեկություններով, ՀՀ դատական դեպարտամենտն առաջիկայում կրկին հայտնվելու է իրավապահների ուշադրության կենտրոնում, ինչը կապված է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հետագա պաշտոնավարման հետ»,- այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը և հավելում.
«Իշխանական շրջանակներում տեղեկություններ կան, որ եթե Մկրտումյանն ինքնակամ հրաժարական չտա զբաղեցրած պաշտոնից, դատական դեպարտամենտի հայտնի սկանդալը շարունակություն է ունենալու, և նոր քրեական գործեր են հարուցվելու: Մկրտումյանի հրաժարականի հարցն օրակարգում էր 1 տարի առաջ, երբ կալանավորվեց դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից երեկ մեզ հայտնեցին, որ կարգադրիչների մասով գործն ուղարկվել է դատարան, բայց այլ վարույթ է հարուցվել ՔՕ 308, 314 հոդվածներով՝ շինարարության հետ կապված չարաշահումների վերաբերյալ, կատարվում է նախաքննություն: Սա նշանակում է, որ Մկրտումյանի հարցը օրակարգից դուրս չի եկել»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։