կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-13 09:34
Առանց Կատեգորիա

«Նոր տարին առանց քաղաքապետի». օրակարգում կրկին Հայկ Մարությանի հրաժարականի հարցն է. «Իրավունք»

«Նոր տարին առանց քաղաքապետի». օրակարգում կրկին Հայկ Մարությանի հրաժարականի հարցն է. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում կրկին արշալույսները խաղաղ չեն: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերջապես վերադարձել է իր երկարատեւ արձակուրդից, որը նույն աղբյուրների փոխանցմամբ՝ անցկացրել է Պրահայում: Նրա վերադարձի հետ կրկին օրակարգում են հայտնվել Հ. Մարությանի հնարավոր հրաժարականի մասին տեղեկությունները:

Սակայն, այս անգամ զուտ տեխնիկապես է հետաձգվում այն, քանի որ վերջինիս հորդորել են հրաժարական չտալ, քանի դեռ հաստատված չէ Երեւանի քաղաքապետարանի գալիք տարվա բյուջեն: Ըստ էության, այն կհաստատվի դեկտեմբերին, եւ հնարավոր է «Ամանորն առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի» վերջերս տարածում գտած արտահայտության փոխարեն՝ Նոր տարին լինի «առանց քաղաքապետ Հայկ Մարությանի»:

Քաղաքական կուլիսներում նույնիսկ կատակում են, թե Ձմեռ պապին ուղարկած նամակում հենց այս մասին է խնդրել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը դեռ աչք ունի Երեւանի քաղաքապետի պաշտոնի վրա:

Հնարավոր սցենարները հաշվի առնելով՝ քաղաքապետարանում խոսակցություններ են շրջանառվում, որ տարիուկես առաջ վարչության պետերի աթոռներին տեղավորված մի շարք թավշյա պաշտոնյաներ, հնարավոր է, լքեն քաղաքապետարանը ու վերադառնան իրենց նախկին պաշտոններին ուժային կառույցներում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։