Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ որոշ լրատվամիջոցների ոչ լիարժեք ընկալման հետևանքով թերի տեղեկատվություն է տարածվել մարտի 14-ին կառավարության նիստում քննարկված՝ ՀՀ դատական դեպարտամենտին` ՀՀ վարչական դատարանի բնականոն գործունեությունը ապահովելու համար` 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 24980.1 հազ. դրամ հատկացնելու հարցի վերաբերյալ:
Նախարարությունը պարզաբանում է, որ հիշյալ գումարը ոչ միայն 2 դատավորի աշխատավարձին է վերաբերում, այլ նրանց կցված դատական ծառայողների գործունեությունն ապահովելուն:
Ի դեպ, ՀՀ դատական օրնեսգրում ամրագված է, որ դատավորի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և դրա նկատմամբ սահմանվող հավելավճարներից: Դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է օրենքով, ընդ որում՝ վարչական դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերը գերազանցում են ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը 14.47 տոկոսով:
Վարչական դատարանի դատավորի միջին աշխատավարձը 400 հազար դրամ է:
Մանրամասներն` այստեղ: