կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-24 16:56
Իրավական

Դատական դեպարտամենտի մի շարք պաշտոնատար անձինք մեղադրվում են պետբյուջեից շուրջ 116 մլն դրամ հափշտակելու մեջ

Դատական դեպարտամենտի մի շարք պաշտոնատար անձինք մեղադրվում են պետբյուջեից շուրջ 116 մլն դրամ հափշտակելու մեջ

Պետական բյուջեից գումարների յուրացման վերաբերյալ, այսպես կոչված, դատական կարգադրիչների գործը՝ 13 անձի մասով, արդեն դատարանում է: Եվ այն մակագրվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանին. գրում է «Փաստինֆոն»։

 

«ՀՀ Դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ նա հիշյալ պաշտոնն զբաղեցնելու ընթացքում տևական ժամանակ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու նպատակով հիմնարկի առանձնացված ստորաբաժանման՝ Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի առաջարկությամբ` վերջինիս և նույն հիմնարկի մի խումբ պաշտոնատար անձանց` պետի տեղակալներ Գեղամ Գրիգորյանի, Գագիկ Խաչատրյանի, վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանի, ֆինանսաբյուջետային բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանի, անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանի, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Մերուժան Կյուրեղյանի, Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանի, Կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանի և պաշտոնատար անձ չհանդիսացող պահեստապետ Յուրա Մուշկիդյանովի հետ միավորմամբ ստեղծել են կայուն խումբ, կատարել համապատասխան դերաբաշխում և իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով, 2009 թվականի օգոստոսից մինչև 2013 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հափշտակել են «ՀՀ Դատական դեպարտամենտ» հիմնարկին ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամը:

 

Բացի այդ, Միսակ Մարտիրոսյանը նույն հիմնարկի անձնակազմի կառավարման վարչության պետ Անգին Ղուկասյանի հետ նախնական համաձայությամբ անձամբ և վերջինիս միջոցով որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումարներ: «ՀՀ Դատական դեպարտամենտի» ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը մեղադրվում է նաև պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, մասնավորապես՝ կազմակերպված խմբի կողմից հափշտակությունը քողարկելու նպատակով իր ստորագրությամբ հաստատել է խմբի անդամների և խմբի անդամներ չհանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագիրը: Դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանը եւս մեղադրվում է նաև «կազմակերպված խմբի կողմից հափշտակությունը քողարկելու նպատակով Դատական կարգադրիչների ծառայության շենքում պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. նա իր ստորագրությամբ հաստատել է խմբի անդամների և խմբի անդամներ չհանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագրերը», ինչպես նաև այն բանի համար, որ «դրդել է նաև կազմակերպված խմբի անդամ չհանդիսացող ստորաբաժանման պետերին կատարել պաշտոնեական կեղծիք, այն է՝ նշված տեղեկագրերում մտցնել փաստացի ծառայություն չիրականացնող անձանց տվյալներ»:

 

Գեղամ Գրիգորյանը խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի` 1.206.330 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու դիտավորությամբ, ըստ մեղադրանքի, Մերուժան Կյուրեղյանին դրդել է վերջինիս կողմից կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքին ընթացք չտալու համար իր միջոցով պաշտոնատար անձին կաշառք տալ և 2010 թվականի ապրիլ ամսին ստանալով նշված գումարը` խարդախության եղանակով հափշտակել է այն: Դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանը մեղադրվում է «կազմակերպված խմբի կողմից հափշտակությունը քողարկելու նպատակով Դատական կարգադրիչների ծառայության շենքում պաշտոնական կեղծիք կատարելու, իր ստորագրությամբ խմբի անդամների և խմբի անդամներ չհանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող տեղեկագրերը հաստատելու մեջ»:

 

Շարունակությունն՝ այստեղ: