|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և ևս երկու ամսով երկարաձգել դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի կալանքի ժամկետը:
Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը, ով այսօր է ստացել կալանքը երկարաձգելու վերաբերյալ` դատարանի որոշումը, yerkir.am-ին հայտնեց, որ այն կբողոքարկի Վերաքննիչ դատարանում: Ըստ նրա` իր պաշտպանյալն արդեն 4 ամիս է` կալանքի տակ է, սակայն նրա նկատմամբ որևէ էական քննչական գործողություն չի կատարվել: «Սկզբնական շրջանում մեկ անգամ հարցաքննել են և գործով փորձաքննություններ նշանակել»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 1-ին մասով, 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու և դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքերի առթիվ: