|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.83 |
| EUR | ⚊ | € 446.28 |
| RUB | ⚊ | ₽ 4.9073 |
| GBP | ⚊ | £ 512.34 |
| GEL | ⚊ | ₾ 140.74 |
Hraparak.am-ի տեղեկություններով` այսօր դատական կարգադրիչների գործի շրջանակներում ձերբակալվել է Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը: Նույն տեղեկությունների համաձայն` նա ձերբակալվել է իր տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի ցուցմունքների հիման վրա:
Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական բաժնից:
Նշենք, որ Միսակ Մարտիրոսյանը, որպես կասկածյալ, հարցաքննվել էր դեռեւս սեպտեմբերին` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով: Այն ժամանակ նա կասկածվում էր աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ: ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը սեպտեմբերի 27-ի նիստում որոշել էր Մարտիրոսյանին ազատել զբաղեցրած պաշտոնից: